Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

01 Դեկտեմբեր, 2020 22:32
Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակից։

Ներկայացվեցին կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերահաստատեց, որ մեր գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքյան բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորցանել հայրենիքը:

 

Լրահոս

Դիտել ավելին