Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2020 22:09
Ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նոյեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նույն օրը նրա տան բակի զննությամբ տարաների մեջ հայտնաբերվեցին 1800 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչպես և նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ ու պահունակ:

Ըստ 39-ամյա տղամարդու` հայտնաբերված բուսական զանգվածը կանեփ է, քաղել է վայրաճ թփերից և պահել իր օգտագործման համար, իսկ զինամթերքը ձեռք է բերել Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին