Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը․ կան վիրավորներ

01 Դեկտեմբեր, 2020 21:47
Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 12:20-ի սահմաններում Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «Կիրովական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Toyota Camry, Mercedes Sprinter և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին