Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

01 Դեկտեմբեր, 2020 21:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

2020 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԱյս մասին տեղեկանում ենք Ճանապարհային Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

«Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2021 թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվեն դրանց ազդեցությունը»,- նշված է ՃՈ հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին