Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարությունը՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին

01 Դեկտեմբեր, 2020 21:19
ՀՀ ԱԳ նախարությունը՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին․

Հարց. Հոկտեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից և բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը:

Պատասխան. Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում:

 

Լրահոս

Դիտել ավելին