Կարևոր իրադարձություններ

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է 33-ամյա մի տղամարդու. ոստիկանություն (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2020 20:09
Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է 33-ամյա մի տղամարդու. ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են նոյեմբերի 28-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Նշված օրը, ժամը 17.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։ 

Ճշտվել է կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել տղամարդուն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին