Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին

01 Դեկտեմբեր, 2020 19:20
Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին։ Նման  հայտարարություն է տարածել Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բոլոր գերիների և պատանդների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը նաև ապատեղեկատվություն է համարել սոցիալական ցանցերում տարածվող լուրը, ըստ որի՝ Ադրբեջանում զորահավաքին ցուցադրվելու են հայ գերիներ։

 

Լրահոս

Դիտել ավելին