Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա ՌԴ նախագահի նախագահությամբ

01 Դեկտեմբեր, 2020 18:42
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա ՌԴ նախագահի նախագահությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ։

Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին