Կարևոր իրադարձություններ

Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով․ Ermenihaber

01 Դեկտեմբեր, 2020 18:12
Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով․ Ermenihaber

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։

Ֆրանսիացի պետական գործչի կողմից հրապարակված հիշյալ քարտեզը, բնականաբար, զայրացրել է թուրք օգտատերերին և թուրքական մամուլում լայն արձագանք գտել։

Մանրասմասները՝ սկզբանղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին