Կարևոր իրադարձություններ

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

01 Դեկտեմբեր, 2020 17:43
Հեղինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է․

Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։

Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020թ հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020թ հունվար֊հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։

Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։

Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում»:

 

Լրահոս

Դիտել ավելին