Կարևոր իրադարձություններ

Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

01 Դեկտեմբեր, 2020 16:28
Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «Կիրովական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հովհաննես Մ․), «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Արթուր Վ․) և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև վարորդ Հովհաննես Մ․-ն և ուղևոր Մհեր Հ․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին