Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. armtimes.com

01 Դեկտեմբեր, 2020 15:41
Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. armtimes.com

Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: 

Միրզոյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի եւ խմբակցության հետ այսօրվա հանդիպումը աշխատանքային գործընթացի վերադառնալու համատեքստում է: Եկող շաբաթ ԱԺ-ում նախատեսված է հերթական քառօրյան: 

Հիշեցնենք, որ Միրզոյանը դաժան ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ի գիշերը՝ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրման մասին հայտնի դառնալուց հետո: ԱԺ նախագահին իր մեքենայից դուրս էին բերել եւ ծեծել Երեւանում սկսված անկարգությունների մասնակիցները:

Դեպքից հետո ԱԺ նախագահը մի քանի անգամ վիրահատվեց: 

 

Լրահոս

Դիտել ավելին