Կարևոր իրադարձություններ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հայ ռազմագերիների հարցով հրատապ թեմայով քննարկում

01 Դեկտեմբեր, 2020 15:14
Հեղինակ՝ Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հայ ռազմագերիների հարցով հրատապ թեմայով քննարկում
Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը տեղեկացնում է․ 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝
- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին