Կարևոր իրադարձություններ

Ալիևն առաջարկել է Հայաստանն ու Արցախը կապող նոր միջանցք ստեղծել

01 Դեկտեմբեր, 2020 14:36
Ալիևն առաջարկել է Հայաստանն ու Արցախը կապող նոր միջանցք ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ առաջարկում է ստեղծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցք, իսկ Լաչին՝ Բերձոր քաղաքը փոխանցել Ադրբեջանին, հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Բոլորին քաջ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այդպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ժամանակ նշել եմ, որ Լաչինը մեզ պետք է վերադարձվի։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք կառուցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցք։ Այստեղ նշված է 3 տարի ժամկետ, սակայն ես գտնում եմ, որ կարող ենք ավելի շուտ անել։»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան մասին կապող միջանցքին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին