Կարևոր իրադարձություններ

Չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների. Էդմոն Մարուքյան

01 Դեկտեմբեր, 2020 12:05
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր։

Հասկանում ենք, որ այդ մասին նշում է պարունակվում եռակողմ հայտարարության 6-րդ կետում։

Սակայն չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների։

Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին