Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց

01 Դեկտեմբեր, 2020 11:42
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածին քաղաքում տեղեկայված զորամասի դիմաց: Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրավիճակն ասացին, որ Էջմիածնի տվյալ զորամասից պատերազմի ընթացքում զինվորների են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, նրանց մի մասն այժմ անհետ կորած է համարվում:

«էստեղից տարել են՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ: Էստեղից են տարել, մենք էլ եկել ենք այստեղից ենք պահանջում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հարազատներից մեկը: Էջմիածնի տվյալ զորամասից Արցախ տեղափոխել են 50-ից ավելի զինծառայողի, որից 36-ն այժմ անհետ կորած են համարվում:

 

Լրահոս

Դիտել ավելին