Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

01 Դեկտեմբեր, 2020 11:06
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
 
Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումն է։
 
ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարեւորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներով սահմանված ջերմային ռեժիմը, այն է՝
 
1. դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,
 
2. ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:
Նշված սանիտարական կանոնների և նորմերի 46-րդ կետի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր կանոնադրական գործառույթների շրջանակում վերահսկում է ջեռուցման նորմերի պահպանումը ուսումնական հաստատություններում։
Վերջիններս ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի դիտակետում են՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա կրթությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:
 
Տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում դիտարկում է նաեւ Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ Վերջիններիս եւ ջեռուցման նորմերի խախտումների վերաբերյալ բողոքներով ու հարցերով կարելի է դիմել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Լրահոս

Դիտել ավելին