Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2020 10:18
Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով  (տեսանյութ)

 Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերը հսկում են Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունը, այս մասին  հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

«Խաղաղապահները ապահովվում են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր իրերի տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման առաջադրանքները կատարող շինարարական բրիգադների անվտանգությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

Ռուսաստանի Դաշնությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստականներ վերադարձել են բնակության նախկին վայրեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին