Կարևոր իրադարձություններ

Սևանի կղզուց դեպի Ծովագյուղ տեղ-տեղ մերկասառույց է

01 Դեկտեմբեր, 2020 10:00
Հեղինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Սևանի կղզուց դեպի Ծովագյուղ տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Սևանի կղզուց դեպի Ծովագյուղ տեղ-տեղ մերկասառույց է։

 Թալինի , Մարալիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին