Կարևոր իրադարձություններ

Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժամանակ»

01 Դեկտեմբեր, 2020 08:48
Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարության որոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք է հատկացվում Կադաստրի կոմիտեին:

Կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային կառույցը գործում է Վանաձորի հիվանդանոցին պատկանող շինություններում, սակայն կառավարությունը եղածը բավարար չի համարում և ևս մի հսկայական տարածք է հատկացնում կադաստրի կոմիտեին, քանի որ հիվանդանոցի այդ մասնաշենքը, միևնույն է, չի գործում:

Այս տրամաբանությամբ կարելի է ընդհանրապես լուծարել մարզային հիվանդանոցները, որովհետև թերֆինանսավորման և անուշադրության պայմաններում դրանք, ըստ էության, չեն գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին