Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները․ ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը․ «Հրապարակ»

01 Դեկտեմբեր, 2020 08:09
Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները․ ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։

Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։

Մեր տեղեկություններով, պատկերը, ինչպես եւ սպասելի էր, մխիթարական չէ։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։ Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաեւ ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին