РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին ևս 846 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է․ «Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 846 մարդ:
Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների զորախմբի և ռազմական ոստիկանության հերթապահ զինծառայողների ուղեկցությամբ»
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 000 փախստական: