Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 846 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

01 Դեկտեմբեր, 2020 00:05
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 846 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին ևս 846 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է․ «Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 846 մարդ:  

Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների զորախմբի և ռազմական ոստիկանության հերթապահ զինծառայողների ուղեկցությամբ»

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 000 փախստական:

 

Լրահոս

Դիտել ավելին