Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կա տուժած

30 Նոյեմբեր, 2020 21:57
Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 19:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ին «Audi 100» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: 

Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

 

Լրահոս

Դիտել ավելին