Կարևոր իրադարձություններ

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս կիրակի պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

30 Նոյեմբեր, 2020 19:39
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս կիրակի պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Դեկտեմբերի 6-ին Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատարագ կմատուցի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Քահանան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո կրկին վերադառնալու է Դադիվանք:

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա_Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք  

Նաև տեղեկացնում ենք, որ կիրակի օրը (06.12.2020) Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ և Անմահ պատարագ։ Պատարագի սկիզբը` 09:00»,-ասված է գրառման մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին