Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներն անհնազանդության ակցիա են անում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

30 Նոյեմբեր, 2020 19:11
Քաղաքացիներն անհնազանդության ակցիա են անում`  պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մաշտոցի պողոտայում քաղաքացիները բողոքի ակցիա են անում, փորձելով փակելով փողոցը, ինչին խոչընդոտում են ոստիկանները և բերման են ենթարկում նրանց։  

Ցույցի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Ցուցարարների մի մասը երթով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա։

Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Ակցիային զուգահեռ, ոստիկանական ուժերը պատ են կազմել այնպես, որ քաղաքացիները հնարավորություն չունենան փողոց փակել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին