Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

ՀԽ նախագահը նամակներ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 8 երկրների դեսպաններին

30 Նոյեմբեր, 2020 18:58
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
ՀԽ նախագահը նամակներ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 8 երկրների դեսպաններին

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

Որպես Հանրային խորհրդի նախագահ իմ անունից նամակներ եմ ուղարկել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 8 երկրների դեսպանների, ակնկալելով որ իրենց երկրները, որպես Մինսկի կոնֆերանսի անդամ, կկատարեն իրենց տրված մանդատով սահմանված պարտավորություններից մեկը' մասնավորապես անհետաձգելի քայլեր կձեռնարկեն հումանիտար հարցերի լուծման, այն է' մեր ռազմագերիների արագ վերադարձման, արդեն իսկ Արցախի տարածքում մշակութային ժառանգության, խաչքարերի ոչնչացման կանխման ուղղությամբ։

Նամակի հայերեն ամբողջական տարբերակը մեր քարտուղարությունը կհրապարակի վաղը։ Նաև նամակներ են ուղարկվել դեսպանների հետ հանդիպում ունենալու, այս և այլ հարցեր քննարկելու առաջարկով։

Լրահոս

Դիտել ավելին