Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը հանդիպել է արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

30 Նոյեմբեր, 2020 18:52
Հեղինակ՝ Իմ քայլը հիմնադրամ
Աննա Հակոբյանը հանդիպել է արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:

Հիմնադրամը հայտնում է, որ Աննա Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինն իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:

 

Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքն են հայտնել վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանն մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:

«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ»,- տեղեկացրել է հիմնադրամը եը նշել, որ հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին