Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը

30 Նոյեմբեր, 2020 18:48
«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցի քննարկումն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Դավիթ Ռոբերտի Նահապետյանը 2019թ. դեկտեմբերից զբաղեցնում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար-գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցը կքննարկի դեկտեմբերի 1-ի նիստում:

 

Լրահոս

Դիտել ավելին