Կարևոր իրադարձություններ

Իրանում հայտարարել են, որ պարզել են, թե ով է միջուկային ֆիզիկոսի սպանության կազմակերպիչը

30 Նոյեմբեր, 2020 15:35
Իրանում հայտարարել են, որ պարզել են, թե ով է միջուկային ֆիզիկոսի սպանության կազմակերպիչը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մատնանշելով իսրայելական «Մոսադի» հետախուզական ծառայության դերը, ասաց, որ Թեհրանը կարողացավ պարզել, թե ով է կազմակերպել միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։ 

«Դա բարդ գործողություն էր, օգտագործվել են էլեկտրոնային սարքավորումներ, դեպքի վայրում ոչ ոք չկար (մահափորձի), բայց կան հետքեր: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, թե ով է դա պլանավորել, մենք գիտենք նրա անցյալը», - նշել է Շամխանին՝ Tasnim գործակալության հրապարակված տեսանյութում:

Նրա խոսքով ՝ մահափորձում դեր են ունեցել Իսրայելն ու «Մոսադը», ինչպես նաև երկրում արգելված «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին