Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների դիմակավորված լինելը բխել է նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից. Անի Սամսոնյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պարզաբանումը

30 Նոյեմբեր, 2020 11:41
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Ոստիկանների դիմակավորված լինելը բխել է նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից. Անի Սամսոնյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պարզաբանումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել էի ՀՀ ոստիկանապետին հետևալ հարցերով

1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,

2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։

3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը:

Ի պատասխան 1-ին հարցի հավաստիացնում են, որ դիմակավորված և այլալեզու գրառմամբ հանդերձանքով անձինք եղել են ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայողներ: Ստիպված օգտագործել են պահեստավորված հանդերձանք և չեն հասցրել հեռացնել օտարալեզու գրառումները:

3-րդ հարցին ի պատասխան`թե ինչու են ոստիկանները եղել դիմակավորված, որ դա բխել է ՀՀ Ոստիկանության ծառայողների անվտանգությունն ապահովելու նկատառումներից, որը կարծում եմ ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում:

Հետագայում այդ պրակտիկան պետք է բացառվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին