Կարևոր իրադարձություններ

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

30 Նոյեմբեր, 2020 10:32
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտյոմ Ե., ծնված 1996 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գագիկ Ա․)։

Փրկարարներն Արտյոմ Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին