Կարևոր իրադարձություններ

Վանաձորում տնակ է այրվել

30 Նոյեմբեր, 2020 00:20
Վանաձորում տնակ է այրվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին, մարվել՝ 20։33-ին: Այրվել է տնակը՝ մոտ 63 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին