Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների հերթական խումբը Արցախ է ժամանել Ադրբեջանի տարածքով

29 Նոյեմբեր, 2020 23:30
Ռուս խաղաղապահների հերթական խումբը Արցախ է ժամանել Ադրբեջանի տարածքով

Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ստեփանակերտ է ժամանել ռուս-ադրբեջանական սահմանով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է ТАСС գործակալությունը։ 

«Զինծառայողներ, ավտոմեքենաներն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկան ապահովման այլ միջոցներ երկաթգծով ժամանել են Ռուսաստանից նոյեմբերի 28-ին: Խաղաղապահների համար նախատեսված ուղեբեռը Բարդա է հասել նոյեմբերի 29-ին Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային գծով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին