Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչի կողմից տրամադրած ծածկոցները բաժանվում են պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին. Ստեփանակերտի քաղաքապետարան

29 Նոյեմբեր, 2020 22:55
Կարմիր խաչի կողմից տրամադրած ծածկոցները բաժանվում են պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի կողմից պատերազմի առաջին իսկ օրվանից տրամադրվող օգնությունը կազմակերպվել և կազմակերպվում է մեր Հայաստանի, Ռուսաստանի, Սփյուռքի հայրենակից կամավորների, ընկերների, ծանոթների, Երևանի քաղաքապետարանի և վերջերս մեզ միացած Կարմիր խաչի միջազգային մարդասիրական կազմակերպության միջոցներով:

Ինչպես նաև տեղեկացնում ենք ձեզ, որ Կարմիր խաչի կողմից տրամադրած ծածկոցները բաժանվում են պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին:

Կրկին շնորհակալ ենք մեզ աջակցողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին