Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 70-ամյա վարորդը փախուստի չի դիմել

29 Նոյեմբեր, 2020 21:10
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 70-ամյա վարորդը փախուստի չի դիմել

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 06:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Մասումյանը Դաշտավան գյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Անանիա Եփրեմյանին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ նշված կենտրոնի բժիշկների կողմից վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին