Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է․ ԱԻՆ

29 Նոյեմբեր, 2020 18:33
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է․ ԱԻՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ 

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում, Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

 

Լրահոս

Դիտել ավելին