Կարևոր իրադարձություններ

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան

29 Նոյեմբեր, 2020 18:19
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին