Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը անտառներում գիշերող զորքի համար ժամանակավոր պայմաններ է առաջարկում

29 Նոյեմբեր, 2020 14:14
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը անտառներում գիշերող զորքի համար ժամանակավոր պայմաններ է առաջարկում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն` պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ անտառներում գիշերող զորքի համար, նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ, մինչև հիմնական զորանոցների կառուցումը:
Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի` պնդելով, որ այդ պայմաններում չպահեն իրենց երեխաներին ու պահանջելով զորքին ետ բերել Հայաստան:
Բայց չէ. սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի, որ 2013 թվականից մենք փակուղում ենք, ու նման այլընտրանքներ չեն նախատեսվել և ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի...»

 

Լրահոս

Դիտել ավելին