Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

29 Նոյեմբեր, 2020 15:04
Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են.

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես մեր գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվեց, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:

Լրահոս

Դիտել ավելին