Կարևոր իրադարձություններ

Վթար Գայի պողոտայում

29 Նոյեմբեր, 2020 12:10
Վթար Գայի պողոտայում

Նոյեմբերի 29-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Nissan Teana» (վարորդ՝ Վահագն Գ․), «Opel Zafira» (վարորդ՝ Արտյոմ Հ․), «Nissan Tida» (վարորդ՝ Գոռ Ղ․), «Renault» (վարորդ՝ Արթուր Գ․), «Mercedes-Benz» (վարորդ՝ Նարինե Ն․) մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է մոտակա ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին