Կարևոր իրադարձություններ

Վթար Հրաչյա Քոչարի փողոցում. կա տուժած

29 Նոյեմբեր, 2020 11:21
Վթար Հրաչյա Քոչարի փողոցում. կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 00։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արաբկիրի 17-րդ փողոցում բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ավետիս Ս., ծնված 1979 թ․), «Toyota RAV4» (վարորդ՝ Արմանդ Պ․, ծնված 1972 թ․) և «BMW» (վարորդ՝ Վարդան Դ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է մոտակա ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին