Կարևոր իրադարձություններ

Փաշինյանին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տեղեկատվություն, թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում կան հավելվածներ, որտեղ հստակ սահմանազատված են Ադրբեջանին անցնող բնակավայրերը․ Աննա Կոստանյան

29 Նոյեմբեր, 2020 10:41
Հեղինակ՝ Աննա Կոստանյան
Փաշինյանին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տեղեկատվություն, թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում կան հավելվածներ, որտեղ հստակ սահմանազատված են Ադրբեջանին անցնող բնակավայրերը․ Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։
Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․
- որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,
- կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,
- ի՞նչ ժամկետներում են անցնում,
- կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։
Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները»։

 

Լրահոս

Դիտել ավելին