Կարևոր իրադարձություններ

Վթար Սևան-Իջևան ավտոճանապարհին

29 Նոյեմբեր, 2020 10:01
Վթար Սևան-Իջևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 28-ին, ժամը 22:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Ջրափրկարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին