Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

29 Նոյեմբեր, 2020 00:27
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» (վարորդ՝ Արմեն Հ․) մակնիշի ավտոմեքենա։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել` 21:30-ին: Ավտոմեքենան այրվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին