Կարևոր իրադարձություններ

Ռուսական Սու-27 կործանիչը օդ է բարձրացել՝ Սև ծովի երկնքում ամերիկյան հետախույզ-օդանավին ուղեկցելու համար

28 Նոյեմբեր, 2020 23:07
Ռուսական Սու-27 կործանիչը օդ է բարձրացել՝ Սև ծովի երկնքում ամերիկյան հետախույզ-օդանավին ուղեկցելու համար

Ռուսական Սու-27 կործանիչն այսօր օդ է բարձրացել Սև ծովի տարածքում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ-ինքնաթիռը ճանաչելու և ուղեկցելու համար: Հատուկ գործողությունն իրականացվել է Սև ծովի վրա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին։

Նշվում է, որ Սև ծովի չեզոք ջրերի օդային տարածքում վերահսկողություն կատարող միջոցները նոյեմբերի 28-ին ՌԴ պետական սահմանին մոտեցող թիրախ են հայտնաբերել:

«Օդային թիրախի ճանաչման և ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ է բարձրացվել Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ կազմի Սու-27 կործանիչը: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը բնորոշել է որպես RC-135 հետախույզ-օդանավ, որը պատկանում է ամերիկյան ռազմաօդային ուժերին»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին