Կարևոր իրադարձություններ

Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները

28 Նոյեմբեր, 2020 21:59
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները

Արցախում ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ավարտվել է։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Ծնողներից մեկը հայտնում է հանդիպման մանրամասները․

«Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:

Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`

1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:

2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:

3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:

4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը»:

 

Լրահոս

Դիտել ավելին