Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում. տուժածներ չկան

28 Նոյեմբեր, 2020 21:45
Հրդեհ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում. տուժածներ չկան

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր:

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է ջեռուցող համակարգից: Տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները կրակը մարել են ժամանակին և չի տարածվել հարևան բնակարաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին