Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ հումանիտար աջակցության համար

28 Նոյեմբեր, 2020 21:18
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ հումանիտար աջակցության համար

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Այսօր ընդունել եմ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամներին ծանոթացրել եմ պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախացիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:

Հանդիպման ընթացում շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար եւ բարձր եմ գնահատել Ֆրանսիայի ջանքերը՝ Հայաստանին եւ Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:

Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին