Կարևոր իրադարձություններ

Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում 104 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

28 Նոյեմբեր, 2020 20:39
Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում 104 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի 2,85 կմ ավտոճանապարհների, 5,9 հեկտար տարածքի չպայթած զինամթերքից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին